HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ կառավարության նպաշտոնական կայքի՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների կառավարության ղեկավարներն ուղևորվել են ՀՀ կառավարություն, որտեղ կայանալու են հայ-վրացական բանակցությունները նախ նեղ, այնուհետև՝ ընդլայնված կազմով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter