
Ծիլքարի մանկավարժների դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը հիշեցնում է, որ 2011 թ. նոյեմբերի 16-ին Արագածոտնի մարզի դատախազությունում Ծիլքար գյուղի դպրոցի մանկավարժական կոլեկտիվի կողմից ստացված դիմումն ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Արագածոտնի բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար:
Ահա եւ հայտնի է դարձել, որ այս առթիվ հարուցվել է քրգործ: Ինչպես հայտնում է Ս. Տռուզյանը, «դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում 2011 թ. դեկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել