HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Դիլիջանում պահվող դելֆինները կտեղափոխվեն Իրան

Դիլիջան քաղաքի դելֆինարիումի երկու դելֆինները մինչև մարտի 20-ը տեղափոխվելու են Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2017թ-ի աշնանը բացված դելֆինարիումն առաջարկում էր դելֆինաթերապիա, որը, ըստ կազմակերպության հայտարարության, ցուցված է մի շարք հիվանդությունների համար: Կենդանիները Հայաստան էին բերվել սեպտեմբերի վերջին՝ Սոչիի Морская Звезда դելֆինարիումից: Բնապահպանները, սակայն, վիճարկում էին առողջության վրա դելֆինաթերապիայի դրական ազդեցության պնդումը և ուշադրություն հրավիրում հատկապես կենդանիների պահման պայմանների վրա:


Ավելին՝

Դելֆինաթերապիա, թե՞ դաժան բիզնես. ֆիլմ՝ ռուսաստանյան փորձի մասին


Բրիտանական Marine Connection կազմակերպությունը, որը դելֆիններին Դիլիջանից տեղափոխելու արշավի ակտիվ մասնակիցներից էր, փետրվարի վերջին հայտարարեց, որ դելֆինարիումը կփակվի, իսկ դելֆինները կուղարկվեն Ռուսաստան, որտեղից դրանք բերվել էին:

«Հետք»-ը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին խնդրել էր պարզաբանել այս լուրը: Հարցրել էինք նաև, թե ինչ հիմքով է փակվել դելֆինարիումը: Նախարարությունը վերջին հարցին չի պատասխանել, սակայն ավելացրել է, որ կենսառեսուրսների կառավարման գործակալությունը «Դելֆինաթերապիա» (նախկինում՝ «Դելֆինաթերապիա Փարադայս» -Հ.Գ.) ՍՊԸ-ին 2017թ-ի դեկտեմբերի 28-ին տվել է վերարտահանման թույլտվություն՝ «վեց ամսվա ընթացքում երկու շշաքիթ դելֆինները ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն վերարտահանելու համար»: Բնապահպանության նախարարությունը այլ մանրամասներ չի հայտնում:

Լուսանկարը՝ Dolphin therapy Dilijan էջից / Facebook

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter