
Հայկ Բարսեղյանը բերման է ենթարկվել սառը զենք պահելու կասկածանքով
Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանին: Այն բանից հետո, երբ ոստիկանները մոտեցել են Բարսեղյանին, վերջինս Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով նկարահանել է ոստիկանների գործողությունները:
Տեսանյութում Բարսեղյանի հետ զրուցող ոստիկանը հայտնում է, որ նրա գոտկատեղին երկաթի նմանվող իր կա, և որոշ ժամանակ տևած երկխոսությունից հետո Բարսեղյանը բերման է ենթարկվում:
«Հետք»-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ Հայկ Բարսեղյանն այս պահին գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնում: Վերջինս, ըստ Ջանոյանի, բերման է ենթարկվել սառը զենք պահելու կասկածանքով:
Լրացված. Հայկ Բարսեղյանը երկու ժամ ոստիկանությունում պահվելուց հետո ազատ է արձակվել, իսկ նրա մոտ եղած դանակն ուղարկվել է փորձաքննության: Այս մասին տեղեկացանք Բարսեղյանից:
«Երբ փորձաքննությունը ավարտվի, ես կհրապարակեմ փաստաթղթերը, որ այս դանակը չի համարվում սառը զենք, և դուք բոլորդ կարող եք ձեր մոտ կրել այս դանակից, ի դեպ սառը զենք կոչվածը շատ հազվագյուտ առարկա է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հայկ Բարսեղյանը:
Լուսանկարը՝ Facebook.com
Մեկնաբանել