HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը վարել է քննարկում Երևանում ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման հարցերի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորություններն ու խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ են ներկայացվել, հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ քաղաքի տարբեր, հատկապես՝ խիստ ծանրաբեռնված հատվածներում ստորգետնյա կայանատեղիների կառուցման, անցումների վերանորոգման և շահագործման հնարավորությանը, անվճար, բարեգործական երթուղների համար կոնկրետ կայանատեղերի սահմանմանը, հետիոտնի կողմից փողոցների կամայական հատվածները չհատելու նպատակով արգելապատնեշների կառուցման առաջարկություններին:

Զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության կողմից աշխատանքներ են իրականացվում ուսումնական հաստատությունների, հասարակական վայրերի ճանապարհահատվածներում 2-րդ երթևեկելի գոտիներում տրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման ուղղությամբ. նախատեսվում է այդ նպատակով տարբեր հատվածներում տեղադրել նաև տեսախցիկներ: Երթևեկությունը կարգավորելու նպատակով ՃՈ-ի կողմից քաղաքի առայժմ ծայրամասերում իրականացվում է լուսացույցերի նոր համակարգի պիլոտային ծրագիր, որը նախնական գնահատականներով գործում է արդյունավետ և հնարավոր է առաջիկայում դրանց կիրառումը ընդլայնել: 

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է մանրամասն վերլուծել ներկայացված բոլոր տարբերակներն ու ներկայացնել երթևկության արդյունավետ կառավարմանը և քաղաքի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված վերջնական առաջարկություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter