HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին, փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությունը նշանավորվել է բարձր մակարդակի փոխայցերով, ինչպես նաև պաշտպանական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության սերտացմամբ:

Նախագահ Սարգսյանը և Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը գոհունակություն են հայտնել պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկայիս բարձր մակարդակից: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս երախտագիտություն է հայտնել հունական կառավարության կողմից տարիներ շարունակ ռազմական և քաղաքացիական կրթության ոլորտում ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ դա մեծ ներդրում է բարեկամության ամրապնդման գործում, քանի որ Հունաստանում կրթություն ստացած հայ երիտասարդներն իրենց նպաստը կբերեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Երևանում անցկացվող «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսին, որտեղ այսօր այցելել է նաև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը: Զրուցակիցները ցուցահանդեսը լավ հնարավորություն են համարել ծանոթանալու ռազմական արդյունաբերության բնագավառում մասնակից երկրների ձեռքբերումներին և զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը:

Պանոս Կամենոսը նշել է, որ հայ գործընկերոջ հետ շարունակում են համատեղ ջանքերը պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter