HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչնչացվել է 100 կգ ժամկետանց բուսայուղային սպրեդ

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցներն Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացրած վերահսկողության արդյունքում ընկերության պահեստում հայտնաբերել են «Տուլչինսկի Էքստրա» մակնշմամբ 100 կգ ժամկետանց բուսայուղային սփրեդ (այն արտադրող «Տուլչինկա ՌՈւ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը  Հայաստանում «Արման Ընդ Պարտնյոր» ՍՊԸ-ն է):

ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ սփրեդի ժամկետանց ամբողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է: Միաժամանակ, պատրաստի արտադրանքից՝ «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից, կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Պահեստում առկա ընկերության ողջ արտադրանքի՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակների, իրացումը կասեցվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter