HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Արմեն Սարգսյանի տան դիմաց՝ Գասպարիի նախաձեռնած ակցիան

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Դեմիրճյան/Պռոշյան փողոցների խաչմերուկում «սերժիկ սրիկա, սերժիկ մարդասպան» պաստառով բողոքի ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ նախագահի լիազորություններն այսօր ստանձնող Արմեն Սարգսյանի: Գասպարին իր ցուցապաստառով նոր էր սկսել քայլերթը, երբ նրան մոտեցան մի քանի ոստիկաններ՝ փորձելով ցուցապաստառը վերցնել: Գասպարին ամեն կերպ ընդդիմանում էր՝ թույլ չտալով դիպչել իրեն: Գասպարիի ինքնազգացողությունը վատացավ, սակայն, միևնույն է, նա շարունակում էր իր պիկետը:

Քաղաքացիական ակտիվիստն իր ցուցապաստառով նստեց Դեմիրճյան 26 շենքի դիմաց, որի հարևանությամբ էլ Արմեն Սարգսյանի տունն էր, սակայն մի քանի րոպե անց ոստիկանները պահանջեցին ազատել տարածքը, քանի որ այդ տան բնակիչները դժգոհել են: Գասպարին որևէ կերպ չարձագանքեց ոստիկաններին, ինչից հետո նրանք Գասպարիին բռնի ուժով տեղափոխեցին հանդիպակաց մայթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter