HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ես երբեք արյան ծարավ չեմ ունեցել». Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ

77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ:

Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը: Միևնույն ժամանակ հազարավոր քաղաքացիներ պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ժողովրդական, «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» անցկացնելու մասին: Հերթական հավաքը կլինի 18.30-ին՝ հանրապետության հրապարակում:

Քվեարկությունից հետո Սարգսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին՝ առանց նշելու վերջինիս անունը:

«Իմ շատ երիտասարդ գործընկերոջը, որը տեսնում եմ՝ քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Հասկանում եք՝ սա դատարան չէ, որտեղ դատավճիռներ են ընթերցում և մեղադրում: Խորհուրդս հետևյալն է՝ ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու համար: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք, որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել, ես նույնիսկ թշնամու արյան ծարավ չեմ ունեցել»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանի համար զարմանալի է, որ պետական շենքերի գրավումը ցուցարարները համարում են խաղաղ անհնազանդություն: «Եթե համարում եք, որ ցուցարարները պետք է գան ու ձեր աշխատասենյակներում նստեն, ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր մոտեցումն է, եթե ոչ՝ հակառակ կողմում պետք է լինեք: Դուք պետք է լինեք օրենքի կողմում, չի կարող ժողովուրդը լինել օրինազանց. եթե օրինազանց լիներ, փողոցներում միլիոնավոր մարդիկ կլինեին, դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում ցույցերին»,- ասաց նա:

Փողոցից խորհրդարան գնալու մասին իրեն ուղղված կոչին Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքեց Սերժ Սարգսյանի խոսքով՝ «Իյա, իրո՞ք»: «Մեր բոլոր գործողությունները տեղավորվել և տեղավորվում են խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործընթացի մեջ»,- ասաց Փաշինյանը:

Խորհրդարանում Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ են քվեարկել.

«Ծառուկյան դաշինք» խմբակցությունից՝

Լուիզա Սարգսյանը

Վահե Էնֆիաջյանը

Մարինա Սարգսյանը

Շաքե Իսայանը

Տատյանա Միքայելյանը

Գևորգ Պետրոսյանը

Հակոբ Նազարյանը

Նորա Առուստամյանը

Վարդևան Գրիգորյանը

Նաիրա Զոհրաբյանը

Միքայել Մելքումյանը

Արարատ Զուրաբյանը

«Ելք» խմբակցությունից՝

Էդմոն Մարուքյանը

Արամ Սարգսյանը

Արտակ Զեյնալյանը

Մանե Թանդիլյանը

Գևորգ Գորգիսյանը

Քվեարկության ժամանակ, ցույցին մասնակցող պատգամավորներից բացի, բացակա են եղել նաև Գագիկ Ծառուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Վարդան Ղուկասյանը: Չեն քվեարկել Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը:

Մեկնաբանություններ (4)

Դավիթ Հարությունյան
միթե կարելի է գտնել որևէ երկրի ղեկավար ով լինի այսքան առհամարհված, օտարված ու վայելի սեփական ժողովրդի կատարյալ ատելությունն ու անվերապահ նողկանքը
Սարգիս
Հարգելի Վարազ, ուզում եմ նշել, որ ձեր կողմից գրված մեկնաբանություններում կան որոշ անճշտություններ: Նշեմ դրանցից երկուսը. 1) Ս.Սարգսյանը 1975 թ. ուսմանը զուգահեռ աշխատել է էլեկտրատեխնիկական գործարանում, որպես խառատ, 2) ՀՀ- ն տնտեսության համար գազից էլ առավել մեծ նշանակություն ունի ջուրը, որի կառավարումը պատկանում է ֆրանսիական ՎԵՈԼԱ ընկերությանը:
Սարգիս
Նաև ուզում եմ նշել, որ ցանկանում եմ հնարավորինս շուտ կատարվի վարչապետի անձի փոփոխություն ( իհարկե оրենքի սահմաններում), բայց չեմ ցանկանում, որ այդ անձը լինի “ԵԼՔ” խմբակցության առաջնորդներից որևէ մեկը:
Վարազ Սյունի
Մասնագիտությամբ էլեկտրիկ ու Սովետից մնացած Սերժը այսքան ժամանակ որևէ հայակենտրո՛ն որոշում կայացրե՞լ է: Ո՛չ: Իր կառավարման 10 տարիների ընթացքում մոտ 400 հազար մարդ լքել է Հայաստանը, 800 հա / 8 քառ. կմ հայրենի հող է կորցրել և հարյուրավոր հայ զինվորներ՝ սահմանին: Մարտի 1-ի 10 զոհերի միջոցով իշխանության եկած մարդ: Քանի դեռ Գազպրոմն է կառավարում Հայաստանը,հայի երկիրը թույլ ու մեկուսացած է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter