HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Էրեբունի բժշկական կենտրոնում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 28-ամյա կալանավոր է մահացել

Այսօր` ապրիլի 18-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Տոնոյանը՝ ծնված 1989 թվականին: «Հետք»-ի հետ զրույցում քրեակատարողական վարչությունից հայտնեցին, որ դատապարտյալը ապրիլի 16-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Մեզ հայտնի դարձավ, որ դատապարտյալը մի քանի օր շարունակ ջերմություն է ունեցել:

Էրեբունի բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տոնոյանն իրենց հիվանդանոց է տեղափոխվել առողջական ծանր վիճակում:

«Երկկողմանի թոքաբորբ էր, երևի թե սեպսիս, այսինքն՝ արյան վարակի ֆոնի վրա: Ինքն ուներ նաև հեպատիտ C, լյարդային անբավարարություն»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Մեր ճշտող հարցին, թե հիվանդի մահը կոնկրետ ինչի՞ց է վրա հասել, Մուրադյանը պատասխանեց, որ շնչառական և լյարդային անբավարարության ֆոնի վրա հիվանդի մոտ առաջացել է մահ:

«Իրեն տեղափոխել են ապրիլի 16-ին, ընդունվել է  բավականին ծանր վիճակում, և իրավիճակը գնալով ավելի է վատացել: Երեկ միացրել ենք արհեստական շնչառության սարք, բայց սիրտն այլևս չի դիմակայել»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Լուսանկարը՝ yerkir.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter