HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարների հոծ բազմությունը քայլերթով հասել է Իսակովի պողոտա․ ուղիղ միացում (թարմացվող)

15։48

Ցուցարարները այժմ Անգլիական այգում են (Կոմայգի)։

14:24

ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջը՝ Գոհար Աբաջյանին և նրա գործընկերներին։

Գոհար Աբաջյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տարածել է բերման ենթարկվելու ընթացքում կատարած տեսանկարահանումը:

13:03

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզող քաղաքացիների քայլերթն այս պահին շարունակվում է։ Երթի մասնակիցները հասել են Իսակովի պողոտա և արգելափակել մեքենաների երթևեկությունը։ Առաջնորդող Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հոծ բազմությանը հիշեցրեց, որ այսօր ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում կայանալու է հանրահավաք։ «Սա արդեն ժողովրդական տոնախմբություն է, ոչ թե հեղափոխություն»,- հայտարարեց Փաշինյանը։ Վարորդները ազդանշաններով ողջունում են ցուցարարներին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ցուցարարները փորձում էին շրջափակել կառավարության 3-րդ շենքը` արգելափակել այնտեղ աշխատողների մուտքը՝ գործադուլի կոչ անելով։ Ոստիկանները, ուժ կիրառելով, հեռացրին ցուցարարներին շենքի բոլոր մուտքերի մոտից՝ տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելով։ Մանրամասն կարող եք դիտել և կարդալ այս և այս հղումներով։

Ոստիկանությունը հայտարարել է, որ բերման ենթարկված քաղաքացիները կարող են սահմանված ժամկետից ավելի պահվել բաժիններում։ Փաշինյանը քիչ առաջ կոչ արեց ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter