HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է ևս մեկ անձ` Բաղրամյան պողոտայում կատարված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձեբակալվել է ևս մեկ անձ: 

Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ԱԺ պատգամավորների և մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ վարչական շենք:

Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել և փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում անօրինական հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Ըստ քրեական գործի նյութերի` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին ակտիվորեն մասնակցել է նաև Հ. Մ.-ն, ով քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ միասին քանդելով հասարակական կարգի պահպանության նպատակով տեղադրված մետաղյա արգելապատնեշը` դրա գործադրմամբ բռնություն է կիրառել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա` խախտելով հասարակական կարգն ու վտանգելով հասարակության անվտանգությունը:

Հ. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter