
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե
Գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու դեպքի մասին.
«ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյանի մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը:
ՀՀ գլխավոր դատախազությունն անմիջապես այդ հրապարակումները և հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»;
Մեկնաբանել