HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լևոն Բարսեղյանին բերում են ՀՔԾ

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Բարսեղյանին ոստիկանները Գյումրուց բերման են ենթարկել։ Այս մասին «Հետք»-ին ասաց Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը։ Փաստաբանը նշեց, որ իրեն հայտնի դարձած վերջին տեղեկությունների համաձայն՝ Լևոն Բարսեղյանը բերվում է Հատուկ քննչական ծառայություն։

Նշենք, որ ՀՔԾ-ում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների առթիվ մի քանի քրեական գործ է հարուցվել և տեղի ունեցող գործողությունները որակվել են զանգվածային անկարգություն։ Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում է, որ Բարսեղյանը բերվում է ՀՔԾ։

Ապրիլի 13-ից Երևանում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ապրիլի 17-ին  Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter