
Ցուցարար քաղաքացիները փակեցին Նոյեմբերյան-Ալավերդի ճանապարհը, ապա Բագրատաշենի մաքսակետը
16։29
Քիչ առաջ ժամանեցին ոստիկաններ և քաղաքացիներին հեռացրին ճանապարհից։ Այս պահին ցուցարարները փակեցին Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը։
Տեսանյութը՝ Ֆեյսբուքից, հրապարակել է օգտատեր Լուսինե Հովհաննիսյանը։
16։01
Նոյեմբերյանի և Ալավերդու մի խումբ քաղաքացիներ փակել են Նոյեմբերյան-Ալավերդի ճանապարհը։ Տարածքում դեռևս չկան ոստիկանական ուժեր։ Ավելի ուշ կմանրամասնենք իրավիճակը։
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
Մեկնաբանել