
Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև վաղը բանակցություններ չեն լինի
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վաղը՝ ապրիլի 25-ին, Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև սպասվող բանակցությունները չեն լինելու: Տ. Ավինյանի խոսքով՝ իրենք դեռևս համաձայնության չեն եկել նախապես հայտարարված օրակարգի շուրջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած պայմաններից մեկն էլ այն է, որ վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի թեկնածուն: Այսօր արտերկրի լրատվամիջոցների հետ զրույցում էլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ թեկնածուն չի կարող դառնալ վարչապետ: «Բանակցություններ կարող են լինել միայն մեր օրակարգի շուրջ», - մեզ հետ զրույցում շեշտեց Տիգրան Ավինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել