HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքից ՀՀԿ-ին կոչ են անում չգնալ սադրանքների և ընդունել ժողովրդի հաղթանակի փաստը

Սամցխե-Ջավախքի 2 կազմակերպություններ՝ Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնը, Ախալցխայի ժողովրդական խորհուրդը և Թբիլիսիից Վրաստանում հայ գիտակների ակումբը տարածել են հետևյալ հայտարարությունը.

«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չգնալ սադրանքների ու առճակատման ճանապարհով եւ վերջնականապես ընդունել Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը։ Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձությունները անկասկած վկայում են այն մասին, որ տեղի ունեցածը համազգային ժողովրդական հեղափոխություն է, որի պահանջը քաղաքացիների մեջ հասունացել էր տասնյակ տարիների ընթացքում։ Այս առումով ճիշտ կլինի ՀՀԿ-ն հետեւի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի օրինակին ու առանց առճակատման գնալու ընդունի Հայաստանի քաղաքացիների ու աշխարհասփյուռ հայության պահանջները։

Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում երկխոսությունը ՀՀԿ-ի հետ ոչ մի էական արդյունքի չի կարող հանգեցնել, քանզի փողոց դուրս եկած ժողովրդի պահանջը մեկն է,  որ ՀՀԿ-ն հրաժարվի իր կողմից անօրինական ճանապարհով ձեռքբերված իշխանությունից եւ երկրում տեղի ունենան նոր թափանցիկ ընտրություններ։

Բազմաթիվ ջավախքահայեր ու թիֆլիսահայեր շարժման առաջին իսկ օրերից միացել են իրենց հայաստանաբնակ ազգակիցներին եւ որպես մեկ ազգ ու ժողովուրդ առաջ մղել այս համաժողովրդական շարժումը։

Մենք մեր ժողովրդի անունից լիարժեք աջակցությունն ենք հայտնում այս համաժողովրդական շարժմանը ու կոչ անում Հայաստանի հեռացող իշխանություններին վերջապես ընդունել հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը»։

26.04.2018թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter