
ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին
ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը քիչ առաջ կայացած ընտրությանը քվեարկել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․ «Հարգելի հայրենակիցներ։ Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- ասել է պատգամավորը։
Նշենք, որ Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել