HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաշվետվությունը

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակել է 2016-2018  թվականների  ընթացքում  նախարարության գործունեության արդյունքների և արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ  հաշվետվություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

1.Տեղական ինքնակառավարման բնագավառ

Թվով 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով  52 համայնք: Ներկայումս հանրապետության համայնքների ընդհանուր թիվը կազմում է 502, դեռևս չխոշորացված համայնքների թիվը կազմում է 450:  Խոշորացված փնջում ներառված համայնքների թիվը միջինացված կազմում է  8,9, իսկ փնջի բնակչության միջինացված  թիվը՝ 12.560 (նախկինում  բնակչության միջինացված թիվը կազմում էր` 4517):

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր են ներդրվել թվով 18 խոշորացված համայնքներում: Ընդհանուր առմամբ, նման էլեկտրոնային համակարգեր շահագործվում են հանրապետության 502 համայնքներից մոտ 400-ում:

Թվով 14 համայնքներում ստեղծվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին առավել որակյալ հանրային ծառայություններ մատուցելու նպատակով: ՔՍԳ-ներ են գործում ՀՀ 29  համայնքներում, որոնցից 12-ը՝ խոշորացված համայնքների վարչական կենտրոններում: 

Համայնքային համացանցային կայքեր են գործարկվել ավելի քան 170 համայնքապետարաններում: ՀՀ 242 համայնքում գործում է համացանցային կայքը:

Ավագանու նիստերի և հանրային նշանակության միջոցառումների առցանց հեռարձակման  հնարավորությամբ ապահովվել  և ներկա դրությամբ ավագանու նիստերը կանոնավոր ձևով հեռարձակում են հանրապետության խոշորագույն համայնքներից շուրջ 35-ը:

 Խոշորացված 18 համայնքներում ԱՄՆ ՄԶԳ, Շվեյցարական զարգացման գործակալության դրամաշնորհների, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ   Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվում են ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված ներդրումային ծրագրեր` 10,86 մլն դոլարին համարժեք դրամ միջոցներով:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՇԶԳ ֆինանսավորմամբ մոտ 5,3 մլրդ դրամ միջոցների հաշվին ՀՀ համայնքների համար ձեռք են բերվել `

-96 միավոր շինարարական և սպասարկող տեխնիկա,

- 47 միավոր գյուղատնտեսական նշանակության տեխնիկա,

- 53  միավոր կցորդներ և օժանդակ սարքավորումներ,

- մոտ 2000 միավոր սարքավորում և 1200 միավոր գույք,

-  կառուցվել են ծածկարաններ, հարթակներ, կայանատեղեր և կանգառներ

 2017 թվականի ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են  38,545.1 մլն դրամ, 2016 թվականի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման  ցուցանիշն աճել է  11.9 %-ով  կամ  4,098.8 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է 23.9 %-ով  կամ  3,512.4 մլն դրամով):   

  Սեփական եկամուտների` 5 հարկատեսակների մասով նախատեսված 29,616.2 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 30,282.4 մլն դրամ (կատարողականը` 102.2 %): 2016 թվականի համեմատությամբ սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են  9.2 %-ով կամ 2,544.6 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել են 13.3 %-ով  կամ  1,675.7 մլն դրամով):

2018 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների տարեկան պլանը կազմել է 43,563.1 մլն դրամ, առաջին 4 ամսվա ծրագիրը նախատեսվել է` 12,918.0 մլն դրամ, փաստացի հավաքագրվել է 12,511.6 մլն դրամ, կատարողականը`96.9%: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն աճել է` 19.3 %-ով  կամ 2,024.3 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է` 26.4 %-ով  կամ 1,108.8 մլն դրամով): 

2.Ներդրումային ծրագրեր  

ՀՀ համայնքներում առկա մասնավոր ներդրողների կողմից ներկայացված ներդրումային ծրագրերից  22 ծրագրերին ցուցաբերվել է պետական աջակցություն`  գյուղատնտեսական մթերքի վերամշակման, զբոսաշրջության զարգացման, անասնապահության, մետաղագործության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Թվով 22 ներդրումային  ծրագիր ֆինանսավորվել է շուրջ 638,355 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներով` 10-12% տոկոսադրույքով, ընդ որում  4  ծրագրերի համար վարկի առաջին երկու տարվա համար տրամադրվել է 3%  սուբսիդավորված վարկ` հաշվի առնելով արտադրանքի արտահանման ծավալները: 

3.ՀՀ համայնքներին սուբվենցիայի տրամադրման գործընթաց 

 ՀՀ համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ մարզպետարանների և համայնքների կողմից ներկայացված թվով 150 ծրագրային հայտերից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել թվով 84 ծրագիր, որոնց իրականացման համար ներկայումս ընթանում է մրցութային գործընթացը: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու , կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

84 ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 3.35 մլրդ դրամ, որից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 1,72 մլրդ ՀՀ դրամ, մասնավոր հատվածի համաֆինանսավորումը՝ 188 մլն ՀՀ  դրամ, իսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 1,45 մլրդ ՀՀ դրամ: 

4.Աղբահանություն

Բնագավառում կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքներով կարելի է արձանագրել, որ

-աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 50 տոկոսով (287 բնակավայր),

-հանրապետության 153 բնակավայրերում աղբահանության ծառայության մատուցման բնագավառում  գործում են 33 մասնավոր ընկերություններ,

- աղբահանության վարձավճարների հավաքագրման 39% աճ է արձանագրվել,

- իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի թիվը հասել է 18027-ի, 2017 թվականի տարեսկզբի դրությամբ այն կազմում էր 8880 պայմանագիր և շատ չնչին գումարներով:  Կատարված աշխատանքների և վերլուծությունների արդյունքներով`  2018 թվականին ՀՀ մարզերում նախատեսվում է աղբահանության վարձավճարների հավաքագրման  զգալի աճ`  իրավաբանական անձանց հետ 2017 թվականի վերջին եռամսյակում կնքված պայմանագրերի և այդ պայմանագրերում սահմանված վարձավճարների հավաքագրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից վարձավճարների հավաքագրման տոկոսի ավելացման շնորհիվ: Կանխատեսվում է մոտ 2,86 մլրդ դրամ հավաքագրում` այդ թվում` ըստ պայմանագրերի թվի և վճարների  նախատեսվում է տարեկան մոտ 856,0 մլն ՀՀ դրամ գումարի հավաքագրում և ֆիզիկական անձանց կողմից աղբահանության վարձավճարների 80% հավաքագրման դեպքում՝ 2,0 մլրդ ՀՀ դրամ հավաքագրում:(70% 1.685 մլրդ–ի համեմատ): Այս պարագայում  աղբահանության գծով եկամուտների ավելացմամբ և աղբահանության ծախսերի հստակեցամբ ակնկալվում է համայնքային բյուջեներից խնայվող 2,0 մլրդ դրամն ուղղել համայնքի զարգացման այլ ուղղություններով՝ կապիտալ ծախսերի, սարքավորումների ու տեխնիկայի ձեռք բերմանը և այլն:

Միաժամանակ, խոշոր բնակավայրերում ենթադրվում է ունենալ ինքնածախսածածկող աղբահանության համակարգ: 

5.«Մաքուր Հայաստան» ծրագիր

  Իրականացվել են «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, այդ թվում`

-  կազմակերպվել է 4 համապետական շաբաթօրյակ,

- ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք, աղբ թափող՝ 974 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել են 1702-ը, շուրջ 442 միջնորդագիր է ուղարկվել ՏԻՄ մարմիններին:

- գույքագրվել , անձնագրավորվել և թվայնացվել են հանրապետության տարածքում առկա 2031 աղբանոցներ՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով: Կատարված աշխատանքների արդյունքում մաքրվել կամ կոնսերվացվել են 1647-ը: Նախատեսվում է փակել ևս 83-ը:

- մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել: 

6. Տարածքային զարգացում 

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից շուրջ 928 մլն դրամ հատկացվել է  սահմանամերձ համայնքների բնակավայրերի ըն­տա­նիք­ներին՝ բնա­կան գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույ­քահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով.

ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացվում են 8 տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր:Մասնավորապես .

- 1,340 մլն եվրո ֆինանսական միջոցներն ուղղված են ոռոգման ցանցերի վերանորոգմանը, ժամանակակից գյուղտեխնիկայի տրամադրմանը, արտադրության / վերամշակման հարմարությունների ստեղծմանը, կաթի ավտոմատ ստացման կայանի ստեղծմանը, կենսագազի գործարանի արդիականացմանը,

 750 000 եվրոն` Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացմանը,

1,604 մլն եվրոն` տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանմանը ՀՀ Լոռու, Սյունիքի, Արմավիրի մարզերում: 

750,0 հազար եվրոն` Կապանում բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացմանը,

1.194 մլն եվրոն` Դիլիջանի և հարակից համայնքների զարգացմանը, 

2,084 մլն եվրոն` ՓՄՁ մրցունակության բարձրացմամբ արևային էներգիայի տեխնոլոգիաները էներգախնայողության մեթոդների  կիրառմանը,

1,626 մլն եվրոն` ՀՀ Տավուշի մարզի ինտեգրված և համաչափ տնտեսական զարգացմանը` մասնավորապես` կաթի մթերման գործարանի կառուցում և պանրի արտադրման համար անհրաժեշտ սարքավորումների գնմանը, բարձր ցեղի անասունների գնմանը` Հոլշտեյն ցեղատեսակի կովեր, Ռոմանով ցեղատեսակի ոչխարներ:

549    819 եվրո`  Ամասիայում բրդյա թելերի և կտորի արտադրությանը: 

 ՄԱԶԾ-ի աաջակցությամբ «Ինտեգրված աջակցություն գյուղական տարածքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում  ՀՀ Տավուշի մարզում  կառուցվել են 44 ջերմոցներ, գինու փոքրածավալ  9 արտադրամաս, չրի 8 արտադրություն, գյուղտեխնիկայի  2 հավաքակայաններ, 2 հավաքման կետեր/սառնարանային տնտեսության/ալրաղաց, հիմնվել են 28,4 հա պտղատու այգիներ։

ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող <<Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում>> ծրագրի շրջանակներում  նախատեսվում է 60 գյուղական բնակավայրերում զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմամբ և զարգացմամբ գյուղական համայնքների բնակիչների համար լրացուցիչ կայուն եկամուտ ապահովող հնարավորություններ ստեղծել:

- Մարզերում հրատապ խնդիրների լուծման նպատակով վերջիններիս է հատկացվել 5 մլրդ դրամ՝ շուրջ 285 ծրագրերի իրականացման համար։ Հատկացված գումարները հիմնականում ուղղվել են դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքների, ջրագծերի վերանորոգումներին, ինչպես նաև տարբեր ծրագրերի իրականացման համար համայնքների կողմից համաֆինանսավորումների իրականացմանը։  Ծրագրերի իրականացման շրջանակներում խնայվել է 1,465 մլրդ  դրամ։ 

- <<Ջերմուկ համայնքը՝ տարածքային զարգացման աճի բևեռ>> ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1,190 մլրդ  դրամ գումար, որի շրջանակներում իրականացվելու են 6 ենթածրագրեր, որոնք ուղղված են բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգմանը, փողոցների ջրահեռացման ցանցի վերականգնմանը և ասֆալտապատմանը, բակերի բարեկարգմանը, խաղահրապարակների կառուցմանն ու վերակառուցմանը, ինչպես նաև համայնքի զբոսայգու բարեկարգմանը։ 

7. Հայաս­տանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված

միջո­ցա­ռումներ 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մշտական հսկողության ներքո է գտնվում Հայաս­տանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջո­ցա­ռումների կազմակերպման, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև միջոցառման իրականացման վայրերի աղբահանության և բարեկարգման աշխատանքները: Աշխատանքների իրականացման վերաբերյալ ՀՀ մարզպետարանների կողմից 7-օրյա պարբերականությամբ տրամադրվում է տեղեկատվություն:        ՀՀ մարզպետարանների հետ հստակեցվել է նաև միջոցառումների իրականացման ժամանակացույցը, իսկ մայիսի երկրորդ տասնօրյակից սկսած բոլոր մարզերում կմեկնարկեն տոնական ձևավորման աշխատանքները, որն էլ կնպաստի տոնական տրամադրության ամբողջականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter