
Արմեն Սարգսյանը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը։
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-11-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- գրված է հրամանգրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել