HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ռոսսելխոզնադզորը կսահմանափակի Հայաստանից բանջարեղենի արտահանումը, եթե խախտումները կրկնվեն

Երեկ ռուսական Ռոսսելխոզնադզորը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ուժեղացնելու է «Վերին Լարս» անցակետի կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողությունը։

Պատճառն այն է, որ 2018թ մայիսի 3-9 ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանվող կարանտինային հսկողության տակ գնտվող ապրանքների մոտ խախտման 7 դեպք է գրանցվել, որից մեկը՝ լոլիկի ականող ցեց (Tuta absoluta) լոլիկների խմբաքանակի վրա և արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային տրիպս (Frankliniella occidentalis Perg.) վարունգների խմբաքանակի վրա։ 

Նշված ապրանքներն ամբողջությամբ հետ են ուղարկվել մատակարարին։

Ըստ այդմ՝ Ռոսսելխոզնադզորը նշված խախումների մասին ծանուցումներ է ուղարկել ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ պահանջելով իրականացնել պաշտոնական հետաքննություն՝ նշված դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև՝ հետագայում դրանք կանխելու ուղղությամբ։

Այլապես, ինչպես նշված է հայտարարության մեջ, նման կարանտինային օրգանիզմներ պարունակող ենթակարանտինային ապրանքների հետագա արտահանման ժամանակ, Ռոսսելխոզնադզորը ստիպված կլինի խստացնել Հայաստանից Ռուսաստան ենթակարանտինային ապրանքների արտահանումը։

ՍԱՊԾ-ից մեզ հայտնեցին, որ իրենք «ճշտում են դեպքի մանրամասները»՝ հավելելով, որ արդեն իսկ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում՝ արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու և դեպքի մանրամասները ուսումնասիրելու ուղղությամբ: «Հարկ ենք համարում նշել, որ ռուսական կողմի հրապարակման մեջ նշված խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին և խնդիրը վերաբերում է միայն տվյալ խմբաքանակին: Այլ պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա»,-պարզաբանեցին ՍԱՊԾ-ից։

Նշենք, որ ապրիլին Ռոսսելխոզնադզորը հայնտել էր` մանրակրկտորեն ուսումնասիրելու է Հայաստանից արտահանվող լոլիկի արտադրողներին, քանի որ կասկած կա, որ այն վերաարտահանվող թուրքական բանջարեղեն է։

Ռուսական շուկա լոլիկները ներկրվում են մեծամասամբ երկու խոշոր կազմակերպությունների՝  «Սպայկա» ՍՊԸ-ի և «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի կողմից, որոնք ունեն ինչպես սեփական արտադրական տարածքներ, այնպես էլ՝ գնում են այլ արտադրողներից։

Ավելի վաղ մենք գրել էինք այն մասին, որ «Վերին Լարս» անցակետում ոչնչացվել էր Հայաստանից արտահաված ավելի քան 6 տոննա բանջարեղեն (որից՝ 4,9 տոննա լոլիկ), քանի որ դրանք չեն ունեցել անհրաժեշտ տեղեկատվությունը պարունակող ուղեկցող փաստաթղթեր․ տուփերի վրա չի եղել պարտադիր մակնշումը, որտեղ կլիներ տեղեկություն ապրանքի անվան, արտադրման երկրի, ներմուծողի վերաբերյալ:

Մեկնաբանություններ (1)

Lilit
Արտահանվողը դեռ ստուգող կա փաստորեն: Ռուսաստանը ստուգում , նոր է ընդունում, իսկ ՀՀ-ում ով պետք է վերջապես սկսի ստուգել ու վերահսկել թե մեր բնակչությունը ինչ է ուտում??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter