HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը մի շաբաթ է՝ հացադուլի մեջ են

«Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը 7-րդ օրն է գտնվում են հացադուլի մեջ: Այդ մասին տեղեկացրեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանը նշեց, որ «Սասնա ծռերի» երկու անդամները հացադուլ են հայտարարել՝ ի աջակցություն «Հիմնադիր խորհրդարանի»  նախագահ Գարեգին Չուգասզյանի հայտարարած հացադուլի։

 «Նրանք միացել են Չուգասզյանի պահանջներին՝ ընդհանուր համաներում անցկացնելու, քաղբանտարկյալներին ազատ արձակվելու վերաբերյալ հայտարարությանը, ինչպես նաև արդարադատության համակարգում այս անցումային շրջանում Հայաստանում իրական արդարադատություն  կայացնելու համար»,-հայտնեց փաստաբան Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը 21 օր հացադուլի մեջ է գտնվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter