HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երկու ամսվա ընթացքում 6 մլն 757 հազար դրամ արժողության ժամացույցներ են գնել

Երեք գերատեսչություն՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, Ոստիկանությունը և Հատուկ քննչական ծառայությունը այս տարվա փետրվար-ապրիլ ամիսներին ընդհանուր 6 մլն 757 հազար դրամ արժողությամբ հուշանվեր-ժամացույցներ գնելու պայմանագրեր են կնքել:

ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանն ապրիլի 16-ին պայմանագիր է կնքել «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի հետ՝ թվով  35 հատ ձեռքի ժամացույց գնելու համար: Պայմանագրի արժեքը եղել է 1 մլն 217 հազար դրամ:

Գնված ժամացույցներից 3-ը ամենաթանկն են՝ յուրաքանչյուրը 57,000 դրամ, մյուս ժամացույցներից յուրաքանչյուրի արժեքը 54,000 դրամ է, 9 հատը՝ 36,000 դրամ, իսկ 20 հատի յուրաքանչյուր միավորի արժեքը 28,000 դրամ: Ժամացույցները պետք է մատակարարվեն երկրորդ եռամսյակի ընթացքում:

Հատուկ քննչական ծառայությունը պայմանագիր է կնքել Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ՝ այս տարվա փետրվարի 26-ին:

Պայմանագրով մինչև մարտի 31-ը պետք է գնորդին մատակարարվեր 6 հատ ժամացույց: Վերջինս տեխնիկական բնութագիրը հետևյալն է՝ ՀՔԾ լոգոյով, արծաթ-ոսկեպատ, մեխանիզմը՝ մեխանիկական, ՀՔԾ պետի ստորագրությամբ:

Ժամացույցներից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 150,000 դրամ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 900,000 դրամ:

Նույն գործարանից ժամացույցներ է գնել նաև ոստիկանությունը: Մարտի 27-ին ոստիկանության պետի տեղակալ Ա. Համբարյանի և գործարանի միջև կնքվել է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր:

Ոստիկանությունը 1 հատը 116,000 դրամ արժեքով ձեռք է բերել 40 հատ ժամացույց: Վերջիններս ունեցել են հետևյալ տեխնիկական բնութագիրը՝ 925 հարգի արծաթյա, ոսկեպատ, գույնը՝ դեղին, ապակին՝ շափյուղա, գոտին՝ կաշվե, մեխանիզմը՝ մեխանիկական: Ժամացույցի հետնամասում փորագրված է եղել՝ «ՀՀ ոստիկանապետից»:

Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 4 մլն 640 հազար դրամ: Ժամացույցները պետք է ըստ խմբաքանակների մատակարարվեն մինչև տարեվերջ:

Մեկնաբանություններ (2)

Վաչե
Եթե Ձեզ թվում է, որ մարդկանց աչքերին թոզ փչելով կարող եք ցույց տալ, որ մեծ գործ եք անում, ապա չարաչար սխալվում եք․Ձեր թիվ մեկ բացահայտումը պետք է լինի Ռ․ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների մի քանի տարում դոլլարային միլլիարդատեր դառնալու հանգամանքներ բացահայտումն ու թալանածը երկրին վերադարձնելու աշխատանքները։Եթե դա չարվի ապա ձեր աշխատանքը գրոշի արժեք չի ունենա։ Չէ, որ դուք եք անընդհատ շեշտում, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե քոչարյանը կամ Ս․Սարգյանը ստացել են անձեռնամխելիության երաշխիքներ, ապա դա ամենևին չի նշանակում, որ նրաք հանգիստ կերպով պետք է վայելեն երկիրը աննախադեպ թալանածի և այսօր էլ շարունակվող թալանի արդյունքները։
Айрапетян
Айайай, 6 млн драм!!! Почему не пишите о Воротанской сделке?? Там целых 600 млн долларов! Или об Амулсаре?? ))) Не разрешают?? ))) КТО??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter