HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության հրավերով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու 2018 թվականի մայիսի 23-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10–րդ Նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը։

Նախարարական գագաթաժողովին մասնակցելու են Բոլոնիայի գործընթացում ընդգրկված 48 երկրների շուրջ 100 պատվիրակներ, կրթության և գիտության նախարարներ:

Կրթության ոլորտի պատասխանատուները քննարկելու են Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարձրագույն կրթության զարգացմանն ուղղված նոր քաղաքականության մշակմանը, մասնավորապես ուսանողների շարժունությանը, փոխանակման ծրագրերին, կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներին և ինտեգրացիոն զարգացումներին վերաբերող հարցեր: Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է փարիզյան կոմյունիկեի և Բոլոնիայիքաղաքականության 5-րդ համաժողովի հռչակագրի ընդունումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter