ԵՊՀ-ում դասադուլ է (թարմացվող)
13։15
Այս պահին ուսանողները սպասում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպմանը:
12։31
ԵՊՀ-ում այսօր դասադուլ է, ուսանողները պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Տոտալ դասադուլի մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության հիմնադիրներից Դավիթ Պետրոսյանը: Դավիթը ներկայացրել էր ուսանողների առաջադրած պահանջները, դրանք են՝ ռեկտորի հրաժարական, հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում և ՈւԽ-ի ու Արհմիության գործունեության կասեցում:
Ուսանողները վաղ առավոտից հավաքվել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց, այնուհետև գնացել դեպի ԵՊՀ-ի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենք, որտեղ տեղակայված են Պատմության, Աստվածաբանության, Տնտեսագիտության, Արվեստաբանության ֆակուլտետները: Այս պահին երթով և «Ազատ, անկախ ուսանող» կոչերով նրանք շարժվում են դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել