HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դատարանը փոխեց «Սասնա ծռերի» անդամ Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանավորումը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, բավարարեց «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ։ Հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը որպես այլընտրանքային խափանման միջոց էր ներկայացնում ստորագրությունով չհեռանալը։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։

Նիստի մեկնարկին դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հրապարակեց Խաչատուր Գիչյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդել էր Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանքը վերացնել և դատաբժշկական փորձաքննություն իրականացնել։ Դատարանը խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը մերժել էր, սակայն բավարարել պաշտպանի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը։

Ըստ դատաբժշական փորձաքննության արդյունքների՝ Խաչատուր Գիչյանը ունի մի շարք հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, հետինֆարկտային կարդիո սկլերոզ, զարկերակային հիպերտոնիա, սրտային անբավարարություն, խրոնիկ բրոնխիտ, վիրուսային հեպատիտ C, լյարդի սիգմենտագոյացման խանգարում, միզաքարերի հիվանդություն, զույգ աչքերի տարիքային կատարախտ, ոսպնյակի պղտորում, և համապատասխան սրտային և ուռոլոգիական բուժօգնության կարիք։

Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնել՝ հաշվի առնելով վերոնշյալ հիվանդությունները։

Խաչատուր Գիչյանն էլ իր հերթին դատարանին դիմելով` ասաց. «Սավսեմ ազատեք` որպես հիվանդ»։

Մեղադրող Հակոբ Ենոքյանը չառարկեց միջնորդության դեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter