
ԱԱԾ աշխատակիցները Ստեփանակերտում երկու քաղաքացու են ծեծի ենթարկել
19:47
Հայկ Ղազարյան
«Հայկ Խանումյանը կրկին եկավ ակցիայի վայր ու հաղորդեց, որ շուտով Բակո Սահակյանի գլխավորությամբ ուժայինների հետ տեղի կունենա նիստ: Մոտ 40 րոպեից կգա ու տեղյակ արդյունքների մասին»:
14:53
Հայկ Ղազարյան
«Մոտ մեկ ժամ առաջ ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանը գնացել է բանակցելու Բակո Սահակյանի հետ: Ցուցարանրը պահանջում են ԱԱԾ հատուկ ջոկատայինների հրամանատարի, ԼՂՀ ոստիկանապետի, ԼՂՀ դատախազի հրաժարականները: Սպասում են Խանումյանի պատասխանին»։
14։22
Հայկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ստեփանակերտում ակցիան շարունակվում է՝ տեղադրելով նաև մի քանի տեսանյութեր։
«Ակցիան շարունակվում է: Ցուցարաների կողմից խոսողը Ստեփանակերտում հայտնի մարզիկներ Սիմոնյան երկվորյակներից մեկն է: Արդեն ոչ մեկը չի ասում՝ մի նկարիր:Կոչ են անում մարդկանց միանալ:Կոչերը ու պահանջները տեսանյութերում: Ակցիայի վայրում է գտնվում ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը»:
Երեկ՝ հունիսի 1-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Ըստ նրա՝ դեպքի վայրում եղած ոստիկանները չեն միջամտել և բերման են ենթարկել ծեծի ենթարկված երկու քաղաքացիների։
Այս դեպքի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշել է, որ այցելել է հիվանդանոց տեղափոխվածներին և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։ Առավոտյան սեփական նախաձեռնությամբ կսկսենք քննարկման ընթացակարգ, և հանդես կգանք հայտարարությամբ»։
Երեկվա միջադեպի պատճառով այսօր Ստեփանակերտում մի խումբ ցուցարարներ են հավաքվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել լրագրող Հայկ Ղազարյանը։ Ըստ նրա՝ ակցիայի վայրում են գտնվում ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանը, Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը:
Հայկ Ղազարյանը նաև տեսանյութ է տեղադրել։
Մեկնաբանել