HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ Արցախում ԱԱԾ զինծառայողների մասնակցությամբ ծեծի առթիվ

Արցախի հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ 2018թ. հունիսի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի  Բաղրամյան-2բ  հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ  Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից,  Մհեր Մուսայելյանի /ԱԱԾ աշխատող/, Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի /ԱԱԾ աշխատող/ միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter