Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։ :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել