HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համաձայանագիր են ստորագրել և ԶԼՄ-ներին են ներկայացրել ստորագրված փաստաթղթի տեքստը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ստորագրված հռչակագրում ներառված են հետևյալ չորս հիմնական կետերը.

  • ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն պարտավորություն են ստանձնում երկու երկրների միջև հարարաբերություններ հաստատելու՝ համաձայն այդ երկրների ժողովուրդների՝ խաղաղության և բարգավաճման հասնելու ցանկությունների,
  • ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն համատեղ ջանքեր են գործադրելու Կորեական թերակղզում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար,
  • ԿԺԴՀ-ն հաստատում է իր հավատարմությունը Փանմունջոմի հռչակագրին, որը ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 27-ին, և ամբողջովին ազատում է Կորեական թերակղզին միջուկային զենքից,
  • ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն պարտավորություն են ստանձնում վերադարձնել ռազմագերիների և անհետ կորածների մասնունքները՝ ներառյալ արդեն իսկ նույնականացվածների մասունքները:

Բացի այդ, ԱՄՆ-ն, ի պատասխան Փհենյանի համաձայնությանը՝ ազատել թերակղզին միջուկային զենքից, երաշախովորում է Կիմ Չեն Ընի անձնական անվտանգությունը:

Այնուամենայնիվ, ստորագրված փաստաթուղթը չունի կոնկրետ դետալներ այն մասին, թե ինչպես է Հյուսիսային Կորեան ազատվելու միջուկային զենքից: Հայտարարության մեջ չի հիշատակվում նաև ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները: Չկա կետ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև խաղաղության համաձայնագրի կնքման մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովի արդյունքների մասին հայտարարել է, որ հանդիպումը չափազանց կարևոր էր և հագեցած: Նա հայտնել է նաև, որ պատրաստվում է Հյուիսասյին Կորեայի առաջնորդին Սպիտակ տուն հրավիրել:

Կիմ Չեն Ընն էլ համատեղ հռչակագրի ստորագրման ժամանակ նշել է, որ Թրամփի հետ հանդիպումը պատմական էր, ինչպես նաև ընդգծել է, որ ցանկանում է անցյալը հետևում թողնել: Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Թրամփին հանդիպման կայացման համար:

Լուսանկարը՝ SAUL LOEB/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter