
Էջմիածնում երթի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը
Հանրահավաքից հետո «Մերժիր Կարենին» նախաձեռնության անդամները, մի քանի հազար քաղաքացիների հետ քայլերթ են իրականացնում` պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:
«Կարեն հեռացիր», «Տուշոնկա» վանկարկումներով հավաքվեցին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում:
«Մերժիր Կարենին» նախաձեռնության անդամ Արսեն Նիկողոսյանը հայտարարեց, որ զանգվածային միջոցառման մասին իրազեկել են քաղաքի շտապ շտապօգնության ծառայությանը և խնդրել, որպեսզի շտապօգնության խումբ ուղարկեն: Արսենի ասելով` իրեն կոպիտ պատասխանել են, թե մեքենա չունեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել