HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժեղ քամու և կարկտի հետևանքով Ստեփանակերտում վնասվել են շենքերի տանիքներ և տներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր

Այսօր ժամը 14:03-ին, հաշվի առնելով կարկտավտանգ ամպերի կուտակումը, գործարկվել են հակակարկտային կայանները:

14:13-ին մայրաքաղաքում և մերձակա մի քանի համայնքներում սկսվել է կարկուտ, հորդառատ անձրև՝ ուժեղ քամու ուղեկցությամբ:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հայտնում է, որ բնակիչներից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որոնց օպերատիվ արձագանքել են ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, ինչպես նաև հրշեջ-փրկարարները:

ԱԻՊԾ տնօրենի հրամանով ծառայությունը բերվել է բարձր պատրաստականության: Ստեղծվել են օպերատիվ խմբեր:

Ինչպես տեղեկացրել են հիդրոմետ ծառայությունից, քամին եղել է հյուսիսային ուղղությամբ՝ 18 մ/վրկ արագությամբ, հետագա ուժգնությամբ մինչև 25 մ/վրկ արագությամբ:

Ավելի քան կես ժամ տևած աննախադեպ անձրևի, քամու և կարկտի հետևանքով Ստեփանակերտում վնասվել են շենքերի տանիքներ և տներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր, ջրողողվել են նկուղային հարկեր, պոկվել էլեկտրալարեր և այլն: Տուժածներ չկան:

Բնակչության ահազանգերն այս պահի դրությամբ շարունակվում են: ԱԻՊԾ փրկարարական ուժերն իրականացնում են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքներ:

լուսանկարը՝ lragir.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter