HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուլիգանության դրվագով Վահագն Չախալյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, խափանման միջոցը՝ վերացվել

Քննչական կոմիտեն «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահ, ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը վերացրել է: ՔԿ-ն նաև որոշել է Վ. Չախալյանի կողմից խուլիգանության դրվագով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, կարճել է քրեական գործով վարույթը՝ տուժողի կողմից մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր փետրվարի 26-ին՝ Վ. Չախալյանի մորեղբորը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխելու օրը, երբ երկար ժամանակ նրան բժիշկ չէր մոտեցել, իսկ Չախալյանը, հասնելով հիվանդանոց, մի քանի անգամ խնդրել էր բժշկին կանչել, քանի որ մորեղբոր մոտ սրտի կաթվածի նախանշաններ են եղել, վիճակը` օրհասական: Այդ պահին, բժիշկ կանչելու փոխարեն, իրեն հանգստացնելու փորձեր են կատարել պահակները, և նրանցից մեկին նա ստիպված է եղել հարվածել: Չախալյանի մորեղբայրն այդ օրը լուսադեմին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում մահացել էր: 

Անվտանգության աշխատակցին հարվածելու գործով քրեական գործ էր հարուցվել ՔՕ 258 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ խուլիգանության դրվագով: Չախալյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 

«Ես Ջավախքում եմ, մեր սուրբ ծննդավայրում...20 օրը մեկ դար թվաց, ու ես չեմ հասկանում այն հեռացած ջավախահայերին, ովքեր տարիներով չեն ուզում այցելել իրենց ծննդավայր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վ. Չախալյանը: 

Լուսանկարը՝ Վ.Չախալյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter