HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի ավագանին ընդունեց Կարեն Գրիգորյանի հրաժարականը

Այսօր Էջմիածնի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու համայնքապետ Կարեն Գրիգորյանի դիմումը՝ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Ավագանին որոշեց միաձայն կողմ քվեարկել և հավանության արժանացնել Կ. Գրիգորյանի դիմումը:

Փոխքաղաքապետ Նորայր Մուրադյանը հայտարարեց, որ փոխքաղաքապետերից ավագն ինքն է, այդ իսկ պատճառով է նիստը վարում: Մուրադյանն ասաց, որ հաճելի հարցի քննարկում չէ, սակայն քաղաքապետարանը պետք է բնականոն գործի:

Նշենք, որ հարցեր, կարծիքներ չհնչեցին՝ պատճառաբանելով, որ առկա է քաղաքապետի գրավոր դիմումը: Կարեն Գրիգորյանը ներկա չէր ավագանու նիստին, և որոշումը կայացվեց նրա բացակայությամբ:

Նորայր Մուրադյանը տեղեկացրեց, որ եռօրյա ժամկետում կնշանակվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո կնշանակվեն արտահերթ ընտրություններ:

Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 18-ին: «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Կ. Գրիգորյանը: Հրաժարականից առաջ ԱԱԾ-ն նրա հոր՝ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում խուզարկություն էր կատարել եւ հրապարակել տեսանյութ։ Իսկ դրանից առաջ մի քանի օր շարունակ էջմիածնեցիները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter