
Ուժեղ կարկուտ՝ Արմավիրի մարզում
Րոպեներ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում: Կարկուտից տուժել են նաև հարևան Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքները: Տևողությունը եղել է մոտ 20 րոպե:
Կարկուտի հարվածներն այնքան ուժգին էին, որ վնասվել են նաև տանիքները: Կարկուտը գետնին է հավասարեցրել ցանքատարածությունը, վնասել պտուղն ու բանջարեղենը:
Նշենք, որ գրեթե ամեն տարի այս համայնքները տուժում են կարկուտից: Միայն Աղավնատուն համայնքում տեղադրված է երկու հակակարկտային կայան, սակայն՝ անօգուտ: Կարկուտը մեծ վնասներ է հասցնում նաև այն ցանքատարածություններին, որտեղ տեղադրված են հակակարկտային կայանները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել