
Ոստիկանությունը բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին
Ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ Նա կասկածվում է ապօրինի զենք կրելու մեջ։ Այս մասին «Հետքը»-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել Սայաթ-Նովա փողոցից:
Քիչ առաջ Ալեքսանդր Սարգսյանի ձերբակալությունը պատկերող տեսանյութեր էին տարածվել նաև «Ֆեյսբուք»-ում:
Տեսանյութը՝ Սարգիս Ալեքսանյանի / «Ֆեյսբուք»
Տեսանյութը՝ Gohar Hovhannesyan / Facebook
լուսանկարը՝ Էդգար Բարսեղյանի ֆեյսբուք էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել