HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հյուրընկալել է ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանին

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում երկրում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի և երիտասարդության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Նախարարը դեսպանին ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը ինչպես սպորտի բարձրագույն նվաճումների և մասսայական սպորտի, այնպես էլ երիտասարդական քաղաքականության ոլորտներում: «Առանձին մարզաձևերի ֆեդերացիաները գործընկերային հարաբերություններ են հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց գործընկերների հետ: Ուրախ կլինեմ, որ համագործակցություն ձևավորվի մեր նախարարության և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան միջև՝ հատկապես մասսայական սպորտի ոլորտում»,- ասել է նախարար Վահրադյանը:

Պարոն Ռ. Մ. Միլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Մենք միակարծիք ենք, որ սպորտը պատանիների ու երիտասարդների շրջանում ձևավորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ, որոնք նրանց օգնում են հաջողության հասնելու կյանքի բոլոր ասպարեզներում: Այդ իսկ պատճառով ուրախ եմ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը կարողացել է օգտագործել սպորտային փոխանակման ծրագրերը՝ օգնելու հայ երիտասարդներին զարգացնելու իրենց հմտությունները և ծանոթանալու ամերիկյան մշակույթին՝  միաժամանակ հնարավորություն ընձեռելով կապեր հաստատելու սպորտի ոլորտի պրոֆեսիոնալների ու հասակակիցների հետ ԱՄՆ-ում»:

Նախարարն ուրախությամբ ընդունել է դեսպանի հրավերը՝ մասնակցելու բասկետբոլի կին մասնագետների Երևան ժամանելու կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը: Բասկետբոլի ամերիկացի մասնագետների այցը նախատեսված է հուլիսի 19-ից 20-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter