HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմումներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարար Արայիկ Հարությունյանին

Արթուր Մուրադյանը կարծում է, որ Կրթության և գիտության նախարարության կողմից կազմված հանձաժողովը անարդարացի է գտնվել իր որդու՝ Անդրանիկ Մուրադյանի հանդեպ, իսկ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մայիսի 11-ի N 464-Ա/2 հրամանը ոտնահարում են նրա իրավուքները։ 

Արթուր Մուրադյանը դիմումներ ուղարկել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։ Ստորեւ ներկայացնում է դիմումները ուղղված դիմումը։

 

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Որդիս՝ Անդրանիկ Արթուրի Մուրադյանը, 2018 թվականի հունիսի 24-ին և հուլիսի 4-ին նամակներով դիմել է Ձեզ մատնանշելով, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մայիսի 11-ի N 464-Ա/2 հրամանը, կատարյալ չեն և ոտնահարում են ՀՀ քաղաքացիների իրավունքները, որոնք սովորում են արտասահմանյան բուհերում՝ մասնավորապես միջպետական կառավարական ծրագրերով։

Որդիս ավարտել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ոսկե մեդալով։ Երկու տարի սովորել է ՀՖՀՀ-ում, այնուհետև մասնակցել է ՀՀ ԿԳՆ-ի հայտարարած Լեհաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու միջպետական կառավարական մրցույթին։ Հաղթելով այդ մրցույթում՝ սովորել է Վարշավայի տնտեսագիտության դպրոցում (Warsaw School of Economics)՝ Ֆինանսներ և Հաշվապահություն մասնագիտության Բանկային գործ ֆակուլտետում (միջին գնահատականը 5 բալային համակարգում 4,5)։

Այնուհետև նույն ծրագրի սահմաններում ավարտել է Վարշավայի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետը (Faculty of Management University of Warsaw) (միջին գնահատականը - 5 բալային համակարգում 4,33)։ 2018 թ-ի Հուլիսին 2-ին պաշտպանել է Մագիստրոսի գիտական աստիճանը «Ինչպե՞ս մեծացնել ՀՀ գրավչությունը օտարերկրյա ուղղակի ներդրումների համար, Լեհաստանի օրինակով» թեմայով, որի քննախոսությունը գնահատվել է 5 (17/06/2018) իսկ դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը նույնպես 5։

Այսպիսով որդիս գերազանցությամբ ավարտել է Վարշավայի պետական համալսարանը։ (Կից ներկայացված է այս փաստը հաստատող բնօրինակի պատճեն)։ Սույն տարվա մարտ ամսին մասնակցել է նույն ծրագրով ԿԳՆ հայտարարված ասպիրանտուրայի ընդունելության քննություններին։ Անգլերենի իմացության TOEFL քննություն (120-ից 96), մասնագիտական քննություն (20-ից 20) և հաղթելով մրցույթը ընդունվել է ասպիրանտուրա Լեհաստանում։

Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մայիսի 11-ի N 464-Ա/2 հրամանի դիմել է ԿԳՆ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով։ ԿԳՆ կողմից կազմված հանձնաժողովը մերժել է՝ տարկետում տրամադրելու խնդրանքը։

Գտնում եմ, հանձնաժողովը հաշվի չի առել ուսման մեջ նրա բարձր առաջադիմությունը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից գրավոր ներկայացված երաշխավորագրերը, նրանց ցանկությունը շարունակել որդուս հետ համագործակցել ասպիրանտուրայում, ռեֆերատը «Հայաստանի տնտեսությանը և երկրի SWOT վերլուծությունը» թեմայով, ուսումնառության ընթացքում ստացած աշխատանքային փորձը և գործատուի կողմից տրված երաշխավորագիր նամակը ինչպես նաև մի քանի միջազգային գիտաժողովների ժամանակ զեկույցներ կարդալու հրավերքները, որոնք փաստաթղթային ձևով ներկայացվել է հանձնաժողովին։ Պատճառաբանել է, որ չի մասնակցել գիտաժողովների և չունի տպագրված հոդված։

Ցանկանում եմ բողոքարկել այդ որոշումը և խնդրում եմ ևս մեկ անգամ վերանայել մեր կողմից տրամադրված փաստաթղթերի ցանկը։ Անդրանիկը բարձր առաջադիմությամբ ավարտել է աշխարհի ամենալավ բուհերից մեկը։ Միգուցե այն չի մտնում TOP 50 համալսարանների ցանկի մեջ, բայց ցավով ուզում եմ նշել, որ Վարշավայի պետական համալսարանը գտնվում է շատ ավելի բարձր դիրքերում քան Հայաստանյան բուհերը։

Հետևաբար, կարծում եմ արդար չէ նույն չափանիշներով գնահատել ՀՀ բուհերը ավարտող և օտար լեզուներով ԿԳՆ միջպետական կառավարական մրցույթի սահմաններում գերազանց սովորող ուսանողներին։ Արտասահմանյան բուհերում (մասնավորապես Վարշավայի պետական համալսարանում), ուսանողները շատ ավելի ծանրաբեռնված են և ունեն շատ ավելի լայն պարտականություններ քան ՀՀ բուհերի ուսանողները։ Բացի այդ դասերին հաճախելը կրում է պարտադիր բնույթ իսկ կոռուպցիան իսպառ վերացված է ի տարբերություն հայկական բուհերի։

Գտնում եմ, որ ֆիզիկապես անհնար էր միաժամանակ հաճախել դասերին, գրել դիպլոմային 120 էջանոց աշխատանք, որը ստուգվում է Plagiat ծրագրով, հանձնել ավարտական քննությունները, գերազանց պաշտպանել Դիպլոմը, պատրաստվել ՀՀ բուհերի ծրագրով ասպիրանտուրայի ընդունելության քննություններին, նախապատրաստել հոդված, տպագրել այն և մասնակցել գիտաժողովների։

Բարձր գնահատականներով վերջացնելով բոլոր ընդունելության և ավարտական քննությունները ինչպես նաև պաշտպանելով դիպլոմային աշխատանքը, պատրաստել է 2 գիտական հոդված ( 1. Importance of political environment analysis for business entities, 2. Assessment of the attractiveness of foreign markets on the example of Armenia), որոնցով ներկայանալու է 2 տարբեր միջազգային գիտաժողովների։ Այդ հոդվածները շատ մեծ հավանականությամբ տպագրվելու են գիտական ամսագրերում։ Այս փաստը հաշվի չի առնվել հանձնաժողովի կողմից, չնայած որ այն հաստատող փաստաթղթերը ներկայացվել են իմ կողմից (կից ներկայացնում եմ 06/07/2018 կայացած գիտաժողովին ելույթ ունենալու փաստը հաստատող սերտիֆիկատը և մյուս գիտաժողովների մասնակցության հրավերներ)։

Որդիս 2018 թվականի հունիսի 24-ին, 25-ին, 29-ին և հուլիսի 4-ին ամսաթվերին 4 նամակ է ուղղարկել ԿԳ նախարարի անունով, որոնք մինչ օրս անպատասխան են։ Պայմանները մեղմացնելուց հետ դիմորդների քանակը հարյուրապատկվել է։ Ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս ստացվեց, որ 1,5 ամսվա ընթացքում տարկետման իրավունքից օգտվել ցանկացողները այդքան շատացան։ Խնդրում եմ պատասխանել քանի՞ հոգի են Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում հոդվածներ տպագրել այդ կարճ ժամանակահատվածում, ինչպե՞ս է ստուգվել այդ հոդվածների արժանահավատությունը, ովքե՞ր են եղել այդ հոդվածների համահեղինակները և արդյո՞ք լիովին բացառվել է կոռուպցիան այդ ոլորտում։ Ինչու հաշվի չի առնվել այն փաստը, որ արտերկրում սովորող ուսանողները գրեթե զրկված են եղել ԲՈԿ-ի ցանկում ներառված ամսագրերում տպագրվելու հնարավորությունից։ Ի՞նչ գիտաժողովների են մասնակցել այդ ուսանողները։ Արդյո՞ք մասնակիցներին տրվել են միավորներ դեռ չտպագրված, բայց ընթացքի մեջ գտնվող հոդվածների համար։ Եթե այո, ապա ինչու՞ հաշվի չի առնվել օրինակ իմ կողմից ներկայացված 2 միջազգային գիտաժողովների մասնակցության հրավերքների փաստը, որոնց մասնակցությունից հետո իմ հոդվածները կունենան հնարավորություն տպագրվել լավագույն գիտական ամսագրերում։ Ինչու՞ հաշվի չի առնվել այն, որ ես ՀՀ ԿԳՆ-ի հայտարարած Լեհաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու միջպետական կառավարական մրցույթի շրջանակում արդեն ընդունվել եմ Վարշավայի Պետական Համալսարանի ասպիրանտուրա։ Հետաքրքրում է նաև, թե հանձնաժողովի որոշմամբ տարկետման իրավունք ստացած անձանցից, որ մասը կընդունվի ասպիրանտուրա, քանի որ նույնիսկ դեռ չի ավարտվել ՀՀ բուհերում ասպիրանտուրա ընդունվելու հայտը ներկայացնելու վերջնաժամկետը, և ինչպես եք ապահովելու ընդունելության քննությունների անկաշառությունը։ Ինչու՞ հաշվի չի առնվել այն փաստը, որ տարբեր համալսարաններում ուսումնառության ընթացքը ունի տարբեր բարդություններ։ Ինչու չի մշակվել գործակից, որը տարբերություն կդներ օրինակ Հայկական բուհերն ավարտող ուսանողների և աշխարհի շատ ավելի բարձր վարկանիշով համալսարաններ ավարտող ուսանողների միջև։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ օրենքը կատարյալ չէ, և ինչու՞ օրենքի սուբյեկտիվության պատճառով շատեր՝ այդ թվում նաև ես, զրկվում ենք ուսումնառությունը շարունակելու հնարավորությունից։»

Որդուս կողմից ուղարկված բողոքները չեն պատասխանվել՝ չնայած այն բանին, որ անցել են օրենքով սահմանված ժամկետները, բացի դրանից ԿԳՆ-ն կազմակերպել է բողոքների քննարկում, որի մասին մեզ չեն տեղեկացրել։ Դիտելով ԿԳ փոխնախարարի 09/07/2018-ի հարցազրույցը Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ, ևս մեկ անգամ համոզվեցի, որ որդուս կողմից բարձրացված հարցերը արդարացի են և երկակի ստանդարտներ են կիրառվել տարկետման որոշում կայացնելուց։ Հարգելի Պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեզ հաշվի առնել Լեհաստանի Հանրապետության այսքան տարվա ներդրումները, որոնք ուղղված էին պատրաստել որակավորված մասնագետներ ՀՀ համար, նրանց պատրաստակամությունը շարունակել ֆինանսավորել որդուս ուսուցումը ասպիրանտուրայում, իմ և ԿԳՆ կողմից ներդրված ջանքերը և սպասումները, որոնք որդիս արդարացրել է ցույց տալով գերազանց առաջադիմություն և նրա պատրաստակամություն շարունակելու ուսումը։

ՀՀ կառավարության կողմից անընդհատ խոսվում է օտարերկրյա ներդրումները Հայաստան բերելու մասին, բայց փաստացի խոչընդոտվում է համապատասխան մասնագետների պատրաստման գործընթացը՝ արգելակելով նրանց գիտական զարգացումը։ Կարծում եմ, որ ԿԳՆ միջպետական կառավարական մրցույթը, որը ֆինանսավորվում է արտերկրից, նույնպես ներդրումային ծրագիր է՝ միտված զարգացնելու ՀՀ-ն որակյալ մասնագետների շնորհիվ։ Վերջիվերջո տղաս պատկանում է այն փոքրաթիվ ուսանողների շարքին, որոնք ԿԳՆ ծրագիրը օգտագործել է կրթություն ստանալու, այլ ոչ թե ժամանցի կամ անձնական շահերի համար։ Խնդրում եմ բացառության կարգով վերանայել որդուս գործերը և կառավարության որոշմամբ տրամադրել տարկետում, կամ ԿԳՆ միջպետական կառավարական մրցույթի հաղթողներին տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը ինչպես արվում էր մինչ այս։ Խնդրում եմ նաև վերանայել ապրիլի 12-ի N 451-Ն որոշումը քանի, որ նա ոտնահարում է ուսուցումը շարունակել ցանկացող ՀՀ քաղաքացիների իրավունքները»։

Դիմում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին

«Հարգելի՛ պարոն Հարությունյան,

Որդիս 2018 թվականի Հունիսի 24-ին, 25-ին, 29-ին և հուլիսի 4-ին ԿԳՆ է ուղարկել 4 նամակ, որտեղ բողոքարկել է տարկետում տրամադրող հանձնաժողովի որոշումը և խնդրել տրամադրել մրցույթը հաղթած ուսանողների գիտական հոդվածների, գիտաժողովների մասնակցության և ուսումնառության ընթացքին վերաբերվող ինֆորմացիա։

Որդուս կողմից ուղարկված բողոքները չեն պատասխանվել՝ չնայած այն բանին, որ անցել են օրենքով սահմանված ժամկետները, բացի դրանից ԿԳՆ-ն կազմակերպել է բողոքների քննարկում, որի մասին մեզ չեն տեղեկացրել։ Դիտելով ԿԳ փոխնախարարի 09/07/2018-ի հարցազրույցը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ, ևս մեկ անգամ համոզվեցի, որ որդուս կողմից բարձրացված հարցերը արդարացի են և երկակի ստանդարտներ են կիրառվել տարկետման որոշում կայացնելուց։ Մասնավորապես հաշվի են առնվել դեռ չտպագրված հոդվածներ (իսկ իմ որդու պարագայում՝ արտասահմանյան գիտաժողովների մասնակցելու հրավերքները և այնուհետ տպագրվելու փաստը հաշվի չեն առնվել)։

Պարոն փոխնախարարը հաստատեց այն փաստը, որ Հայաստանում կարելի է բուհը ավարտել առանձնապես մեծ ջանքեր չգործադրելով և դասերին չհաճախելով։ Չպետք է մոռանալ, որ դեռ մի քանի ամիս առաջ մենք ապրում էինք այնպիսի Հայաստանում, որտեղ ցանկացած գնահատական կարելի էր ստանալ պայմանավորվելով կամ կաշառքով, ինչպես նաև գումարով հոդված պատվիրել այնուհետ գումարով այն տպագրել կամ վերցնել տեղեկանք, որ պետք է տպագրվի։

Թավշյա հեղափոխությունը իրոք նոր շունչ է հաղորդել հայ ազգին, բայց իմ համար անսպասելի էր, որ հարյուրավոր ուսանողներ անմիջապես որոշեցին կիսվել իրենց գիտական հոդվածներով՝ մեկ ամսվա ընթացքում մինչև 3 հոդվածի տպագրումը հաստատող փաստաթղթեր ներկայացնելով(համաձայն պարոն փոխնախարարի հայտարարության)։

Որդիս նամակով դիմել էր Ձեզ և խնդրել էր պատասխանել մի քանի հարցերի՝ մասնավորապես - քանի՞ հոգի են Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում հոդվածներ տպագրել այդ կարճ ժամանակահատվածում, ինչպե՞ս է ստուգվել այդ հոդվածների արժանահավատությունը, ովքե՞ր են եղել այդ հոդվածների համահեղինակները, ինչպես է կատարվել գրաքննությունը և արդյո՞ք լիովին բացառվել է կոռուպցիան այդ ոլորտում։

Ինչու հաշվի չի առնվել այն փաստը, որ արտերկրում սովորող ուսանողները գրեթե զրկված են եղել ԲՈԿ-ի ցանկում ներառված ամսագրերում տպագրվելու հնարավորությունից, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում են հանձնվել ասպիրանտուրայի մասնագիտական քննությունները, ինչպե՞ս է բացառվել կոռուպցիան այդ գործընթացում, ինչու հաշվի չի առնվել, որ որդիս գերազանց գնահատականներով արդեն հանձնել էր ասպիրանտուրայի քննությունները և հաղթել ՀՀ ԿԳՆ-ի հայտարարած Լեհաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու միջպետական կառավարական մրցույթը՝ ընդունվելով Վարշավայի համալսարանի ասպիրանտուրա (գործուղման տեղեկանքը կցված է գործերին) և այլն։ Հարգելի պարոն նախարար, խնդրում եմ վերանայել որդուս գործերը՝ հաշվի առնելով արտասահմանում սովորելու առանձնահատկությունը և այն, որ որդիս գերազանցությամբ ավարտել է Վարշավայի Պետական Համալսարանը և ինչպես ներկայացվել էր ԿԳՆ հանձնաժողովին մասնակցել է առաջին գիտաժողովին (Կից ներկայացված է այս փաստերը հաստատող փաստաթղթերի պատճենները)։ Հարգանքներով՝ Արթուր Մուրադյան»

 

Մեկնաբանություններ (3)

Մելանյա
Երեխաս ավարտել է 9-րդ դասարանը։Ունի գոբելենի դիպլոմ եւ ունի նկարչական անհատական կրթություն։Այս տարի մասնակցել է Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի քննություններին եւ դուրս է մնացել մրցակցությունից, հետո դիմել է նկարչական ավագ դպրոց, տեղերի սահմանափակ լինելու պատճառով չեն ընդունել։Դիմել ենք արվեստի ուսումնարան , բայց ընդունելության ժամկետը արդեն անցել էր։Քանի որ երեխան ուզում է սովորել իր մասնագիտությամբ,այլ ոչ թե սովորական ավագ դպրոցում, խնդրում եմ օգնեք։
Լուսյա
Բարև ձեզ։Ես սովորել եմ Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանու մինչև վերջին կուրս,հանձնել եմ բոլոր քննություները,զաչոտները,ընդհուպ մինչև պետական քննությունը,սակայն վարձավճարը ի վիճակի չլինելով վճարել չեն թույատրել մասնակցել դիպլոմային քննությանը և հետևաբար այն չեմ ստացել։Հիմա ես ունեմ երկու անչափահաս երեխա և ուզում եմ վերականգնել դիպլոմս։ՈՒզու եմ իմանալ ինչ լարող եմ անել
Աննա
Բարև ձեզ խնդրում եմ պատասխանել եթե երեխան չի հաճախում երաժշտական դպրոց պարետի պատճառով ծնողը ինչի է վարձը տալու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter