HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը «Նորատուսցի Ալիկին» ու «Չարբախցի Գեղամին» դատական նիստին ներկայացնելու վերաբերյալ գրություն չի ուղարկել ՔԿՎ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նշանակված էր քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամ» անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և «Բդո» անունով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ դատական նիստ, որը, սակայն, տեղի չունեցավ: Անազատության մեջ գտնվող կալանավորներ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը դատարան չէին բերվել, և նրանց բացակայության պայմաններում նիստը շարունակվել չէր կարող:

Քրեակատարողական վարչությունից  մեզ հայտնեցին, որ դատարանից ամբաստանյալներին դատական նիստին ներկայացնելու վերաբերյալ որևէ գրություն չի ստացվել:

Նշենք, որ գործն առնչվում է «Լիա» գեղեցության սրահի նկուղային հարկում 2016 թվականի նոյեմբերի տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով երկու անձ է մահացել:

Այս գործով յուրաքանչյուր շաբաթ կանոնավոր կերպով ընթացող նիստերը վերջին մեկ ամսվա ընթացքում նշանակվել, սակայն չեն կայացել: Հունիսի  5-ի նիստը, որի ժամանակ դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել է Ալիկ Բանդուրյանին Ագային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և «Ծառուկյան դաշինք» խմբակցության 9 պատգամավորի անձնական երաշխավորությամբ ազատել կալանքից  վերջին նիստն է եղել, որ կայացել է:

Դրանից հետո նշանակված մեկ նիստի ժամանակ դատարան գրություն էր ուղարկվել այն մասին, որ Ալիկ Բանդուրյանը, ինչպես նաև վերջինիս պաշտպան Երեմ Սարգյանը վատառողջ են: Մեկ նիստ էլ հետաձգվել է, քանի որ Ալիկ Բանդուրյանը վիրահատվել է:

Գործը գտնվում է ավարտական փուլում. առաջիկայում կայանալիք նիստին մեղադրող կողմը պետք է մեղադրական ճառ ասի:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Արմեն Լյովայի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբր կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Ըստ մեղադրանքի` Պետրոս Իսրայելյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ՝ խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած` Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter