HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ռադիոն վերագործարկում է վրացերեն լուրերը

Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունը երկու տարվա դադարից հետո կրկին վերսկսում է իր վրացական բաժնի աշխատանքները, որը միակն է Հայստանում: Այս մասին հաղորդում է Հանրային ռադիոյի PR բաժինը:

Լուրերն այսուհետ ամեն օր հասանելի կլինեն նաև վրացերենով՝ թե տեքստային, թե ձայնային տարբերակներով: Վրացերեն լուրերը հասանելի կլինեն Հայաստանում և Հայաստանից դուրս www.armradio.info կայքի միջոցով:

«Վրացական ծառայություն ունենալը շատ կարևոր է բոլորիս համար»,- ասում է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը և հավելում, որ  ֆինանսական խնդիրների պատճառով չէր ստացվում վերսկսել վրացերեն լուրերի թողարկումները: Մարկ Գրիգորյանը փաստում  է, որ արդեն այդ խնդիրների լուծման շեմին են և փորձել են օր առաջ գործարկել վրացական ծառայությունը:

«Հանրային ռադիոյի վրացական ծառայությունը միշտ կարևոր տեղ է զբաղեցրել վրացախոս հայերի շրջանում, մասնավորապես`  Վրաստանի հայերի համար: Լրահոսն ամփոփում է հայաստանյան և միջազգային կարևոր տնտեսական, քաղաքական, մշակութային, սպորտային ու սոցիալական իրադարձությունները»,- ասվում է Հանրային ռադիոյի PR բաժնի տարածած հաղոդրագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter