Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի հուշարձանի բացման արարողությանը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարության հետ միասին, ներկա է գտնվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, անվանի քաղաքական ու ռազմական գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար Արամ Մանուկյանի հուշարձանի բացման պաշտոնական արարողությանը:
Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել հուշարձանին, որից հետո շփվել է ներկաների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել