
Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ներկայացել է ՀՔԾ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ներկայացել է հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Ինչպես հայտնել էինք, հուլիսի 10-ին Յուրի Խաչատուրովը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՔԾ հարցաքննության էր հրավիրվել, սակայն քննիչին տեղեկացրել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով այս պահին չի կարող ներկայանալ հարցաքննության և խոստացել էր ՀՔԾ գալ հուլիսի վերջին։
Նշենք, որ Խաչատուրովը 2000 թ. մարտի 21-ից մինչ 2008 թվականի ապրիլը եղել է պաշտպանության նախարարի տեղակալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել