HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը՝ Սուրիկ Խաչատրյանի որդիների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:

Ստացված տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները 16 տարեկան հասակում անցել են համապատասխան կցագրում և ժամկետային զինծառայության համար ճանաչվել պիտանի, որից հետո նրանց առողջական վիճակի հետազոտման ակտերով ճանաչվել են հիվանդներ, ինչի արդյունքում ստացել են տարկետումներ և ՀՀ զինապարտության մասին օրենքի 15-2 կետով հաշվառվել են պահեստազորում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյաններն ինչպես դպրոցում, այնպես էլ հետագայում վարժարանում սովորելու տարիներին իրենց վերագրվող հիվանդության ախտանիշներով աչքի չեն ընկել: Բացի այդ պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:

Պարզվել է նաև, որ Տիգրան Խաչատրյանը, սովորելով Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, 2007թ. տեղափոխվել է Գորիսի վարժարան՝ ուսումը շարունակելու /ներկայիս թիվ 4 ավագ դպրոց/, իսկ Տրդատ Խաչատրյանն այնտեղից նույն վարժարան է տեղափոխվել 2008թ.: Տրդատ Խաչատրյանը 2009թ. կրկին վերադարձել և ուսումը շարունակել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, սակայն 19.03.2012թ. 10-րդ դասարանից տեղափոխվել է Սոչի՝ հետագա ուսում ստանալու նպատակով, իսկ Տիգրան Խաչատրյանը վարժարանից ազատվել է 10.09.2010թ.:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերով հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2010թ. սեպտեմբեր ամսին, Սյունիքի մարզի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, վերջինիս որդուն` Տիգրան Խաչատրյանին 2010թ. ընդունել է նույն դպրոցի 11-րդ դասարան, որից հետո նույն ուսումնական տարում նրան տվել է ատեստատ, ինչը նպատակ է հետապնդել սահմանված ժամկետից շուտ միջնակարգ կրթությունն ավարտելուն և ատեստատ ձեռք բերելուն, այն դեպքում, երբ մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ը Տ.Խաչատրյանը սովորելիս է եղել Գորիս քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի 10-րդ դասարանում:

Տ.Խաչատրյանի անվամբ տրված ատեստատը վերջինս օգտագործելով, 2010թ. նոյեմբերի 8-ին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի հեռակա, այնուհետև իր դիմումի համաձայն, 2011թ. տեղափոխվել է առկա ուսուցման համակարգ և 2012թ. մարտի 1-ին ընտրվել է նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ, իսկ 16.12.2013թ., իր դիմումի համաձայն, ազատվել համալսարանից: 2016թ. սեպտեմբերի 13-ին կրկին Տ.Խաչատրյանն իր դիմումի համաձայն վերականգնվել է նույն համալսարանի 4-րդ կուրսում, ինչի համար, սահմանված կարգի համաձայն, հիմք է հանդիսացել նաև նրա կողմից ներկայացված ատեստատը:

Նախապատրաստված նյութերը 18.07.2018թ. ուղարկվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն, որտեղ նույն օրը, նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին, 327-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 315-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ներկայումս քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում:

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
Սուրիկ Խաչատրյանը շա՜տ տիտղոսների է արժանացրել իրեն, բայց իրականում նա մանիպուլյատոր է եղել բոլոր ժամանակներում ու պաշտոնյաներին հեծնած իրականացրել է իր ու իր չստացված ժառանգների երազանքները։ Մարդը ելել էր շալակն աշխարհի, չթողեցին մինչև վերջ քերթի։ Անամոթների ժամանակները վերջացան, իրոք, երանելի պատմական ժամանակներ ենք ապրում։ Կեցցե՜ արդարությունը, և թող պատասխան տան կեղծիքն ու չարիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter