Արմեն Փամբուխչյան․ «Խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ»
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը իր ֆեյսբուքայան էջում գրառում է կատարել` վարորդներին խորհուրդ տալով խուսափել Լարսի ճանապարհով երթեւկելուց։ Հիշեցնենք վերջին երկու օրերին հայկական բեռնատարները արգելափակված են Լարսի անցակետում։
«Ժողովուրդ ջան,
Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական:
Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում:
Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ:
Հ.Գ. թարմացումները սպասեք իմ էջով»,- գրել է նախարարի տեղակալը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել