HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խաչեն»-ի ջրամբարում ջրահեղձ է եղել 2 հոգի

Օգոստոսի 5-ին` ժամը 17:25-ին, Արցախի Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագարձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ խումբը:

Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Սարգսյանի (1975 թ. ծնվ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Հովակիմյանի (1982 թ. ծնվ.) դիերը: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter