HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Գլխավոր դատախազությունը մերժել է անձնական երաշխավորագիր ներկայացրած ԱԺ պատգամավորների միջնորդությունը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի և լրատվության վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը», - ասաց Արևիկ Խաչատրյանը:

Ձևաթղթի ներքո ստորագրած պատգամավորներն են․

1․ Արա Բաբլոյան

2. Արփինե Հովհաննիսյան

3. Էդուարդ Շարմազանով

4. Վահան Հարությունյան

5. Միհրան Հակոբյան

6. Կարինե Աճեմյան

7. Ջեմմա Բաղդասարյան

8. Կնյազ Հասանով

9. Արսեն Միխայլով

10. Արմեն Աշոտյան

11. Անդրանիկ Հարությունյան

12. Արամ Հարությունյան

13. Հարություն Կարապողոսյան

14. Աշոտ Արսենյան

15. Հակոբ Հակոբյան

16. Կարեն Ավագյան

17. Արաիկ Հովհաննիսյան

18. Վահրամ Բաղդասարյան

19. Ռոբերտ Սարգսյան

20. Շուշան Սարդարյան

21. Հերմինե Նաղդալյան

22. Մարգարիտ Եսայան

23. Արտաշես Գեղամյան

24. Նաիրի Սահակյան

25. Գագիկ Մելիքյան

26. Ռուստամ Մախմուդյան

27. Արայիկ Գրիգորյան

28. Սամվել Նիկոյան

29. Շուշան Պետրոսյան

30. Հայկ Բաբուխանյան

31. Գալուստ Սահակյան

32. Սամվել Ֆարմանյան

33. Խոսրով Հարությունյան

34. Միհրան Պողոսյան

35. Իշխան Զաքարյան

36. Կարեն Բեքարյան

37. Ռուզաննա Մուրադյան

38. Արթուր Գևորգյան

39. Կորյուն Նահապետյան

40. Տաճատ Վարդապետյան

41. Կարեն Կարապետյան

42. Ավետ Սարգսյան

43. Արմենուհի Կյուրեղյան

44. Ռոմիկ Մանուկյան

45. Ռուզաննա Առաքելյան

Հիշեցնենք, որ ստորագրահավաքին միացել էին նաև Արցախի խորհրդարանի 15 պատգամավորներ:

Նկատենք նաև, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դեռևս օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ըստ իրեն Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որպեսզի կարողանան «լրիվ ծավալով քննություն կատարել»:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում է կալանքի՝ դատարանի որոշումը հուլիսի 28-ից, նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ 2008 թվականի «Մարտի 1-ի» գործի շրջանակում:

Մեկնաբանություններ (1)

Մինաս
«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը», - ասաց Արևիկ Խաչատրյանը:........Տէր Աստուած․․․․․ասիկա Ի՞ՆՉ հայերէն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter