HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտապօգնության 200 մեքենաներ կբաշխվեն Երևանում ու մարզերում

Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն այս մասին ավելի վաղ կնքված համաձայնագրի: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Մեքենաների առաջին խմբաքանակը` շուրջ 5 տասնյակ, արդեն Չինաստանից առաքվել է Հայաստան: Մեքենաների մյուս մասը կհասնի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Դրանք կհագեցվեն մի շարք անհրաժեշտ սարքավորումներով եւ կբաշխվեն Երեւանում ու մարզերում` ըստ կարիքների եւ բնակչության թվաքանակի:

Շտապօգնության մեքենաներից 65-ը կհագեցվեն նորագույն սարքավորումներով եւս` վերակենդանացման անհետաձգելի գործառույթի իրականացման համար: Նոր ռեանիմոբիլներով հնարավոր կլինի անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպել եւ կանչի ժամանակ` պացիենտի տանը, եւ մեքենայում` համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին:

Մարզերի մեքենաների պարկը եւս կհամալրվի ռեանիմոբիլներով, ինչը նոր հնարավորություն է` հիվանդին տեղափոխելիս անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպել արդեն մեքենայի մեջ:

Նոր մեքենաների շահագործումն էականորեն կբարձրացնի շտապօգնության որակը, մարզերից տեղափոխումն առավել պատշաճ պայմաններում կիրականացվի: Ներկայում շահագործվողների համեմատ նորերն անհամեմատ ավելի լավ վերազինված կլինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter