Անգելա Մերկելն այցելել է Թումո
Այսօր Թումո Երևան է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը՝ Գերմանիայի խորհրդարանական և բիզնես պատվիրակությունների ուղեկցությամբ։ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը կանցլերին ներկայացրել է արտադպրոցական կրթության Թումոյի նորարարական ծրագիրը: Թումոն տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Շրջայցի ընթացքում կանցլերն ու պատվիրակության անդամները ծանոթացել են Թումոյի կրթական ծրագրին։ Մերկելը հանդիպել է ուսանողների, ովքեր մասնակցում են զանազան դասընթացների Թումոյի կրթական ոլորտներում, ինչպես խաղերի ստեղծումն ու անիմացիան, ինչից հետո ծանոթացել է ուսանողների նախագծերի ռոբոտաշինության, ծրագրավորման, դիզայնի և այլ ոլորտներում։ Պատվիրակությունը նաև այցելել է Թումոյի անիմացիոն ստարտափ Yelling Animation Studio-ն:
Մերկելը նշել է. «Ես դրականորեն ցնցված եմ: Թումոն միայն Հայաստանի համար չէ: Այն միջազգային է: Այն փիլիսոփայություն է»: Գերմանիայի կանցլերն ու Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը քննարկել են իրենց տեսլականները կրթության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել Թումոյի բացառիկ կրթական մոդելին ու Փարիզի, Բեյրութի և Տիրանայի գալիք կենտրոններին:
Մեկնաբանել