HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Երրորդմասցի Լյովիկի և ընկերների գործով Գաստիկը, Ծըգլը և Տլեն դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ հրապարակեց Երրորդմասցի Լյովիկ անունով հայտնի Լևոն Ղազարյանի և նրա երկու ընկերների սպանության գործով դատավճիռը:

Գործով ամբաստանյալներ Գաստիկ մականունով հայտնի Վահան Հակոբյանը, Ծըգլ մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանը եւ Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանը դատապարտվեցին 18 տարի ժամկետով ազատազրկման:

Ավելի վաղ մեղադրող կողմը մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկը, նրա երկու ընկերները՝ Մեսրոպ Նազարյանցը, Դրաստամատ Թադևոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիի մոտակայքում:

Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը ( Ծըգլ), ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ կրակահերթ են արձակել: Կրակոցների հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մեսրոպ Նազարյանցը՝ տեղում, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter