
«Սպայկա»-ի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գյուղմթերք արտահանող «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ:
Այս մասին հայտնում է պետեկամուտների կոմիտեն՝ տեղեկատվության բաժինը՝ հավելելով, որ քրեական գործով որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել